Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Տուրիալբան ընդդեմ Կոստա Ռիկայի

Տուրիալբան ընդդեմ Կոստա Ռիկայի
21.05.2016 | 20:53

Կոստա Ռիկայում հրաբուխ է ժայթքել՝ ծուխ և մոխիր արտանետելով մոտ 3 հազար մետր բարձրությամբ՝ գրում է BBC-ն: Հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել գնալ հիվանդանոց՝ բողոքելով շնչելու և մաշկի հետ կապված խնդիրներից: Որոշ դպրոցներ փակվել են, չեղյալ են հայտարարվել չվերթեր: Տուրիալբա հրաբխից մոտ 45 կիլոմետր արևմուտք գտնվող մայրաքաղաք Սան Խոսեում մարդիկ հայտնել են, որ մոխրի շերտը ծածկել է շենքերը և մեքենաները, քաղաքում նաև ծծմբի սուր հոտ է զգացվել: Կոստա Ռիկայի արտակարգ իրավիճակների հարցերով հանձնաժողովը խորհուրդ է տվել մարդկանց դիմակներ և նեղ հագուստ կրել՝ մաշկը և թոքերը պաշտպանելու համար:

Դիտվել է՝ 2273

Մեկնաբանություններ